Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կակաո - աստվածների սնունդ
Theobroma cacao-կակաո. պատկանում է Sterculiaceae ընտանիքին։ Կակաոյի հայրենիքը Օրինոկո գետի ավազանն է։ Հիմնական տեսակներն են նաեւ Dombeya vallichii (հայրենիքը՝ Մադագասկար) եւ Cola (հայրենիքը՝ Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկա)։ Այս ընտանիքի բույսերը մշտադալար ծառեր են, որոնք առանձնանում են նրանով, որ փնջերով աճող մանր վարդագույն ծաղիկներն աճում են անմիջապես բնի վրա, այս երեւույթը կոչվում է «կաուլիֆլորա»։
Theobroma-ն թարգմանվում է՝ աստվածների սնունդ, այսպես է անվանել Կ. Լիննեյը։ Կակաոն բազմանում է սերմերով եւ վեգետատիվ եղանակով։ Երկրորդ դեպքում պտուղն ավելի արժեքավոր է։ Ծառը պտուղ է տալիս երրորդ տարում, պտուղը հաստակեղեւ է, պարունակում է 30-60 սերմ։ Պտուղի երկարությունը հասնում է 70 սմ-ի։ Տերեւները խոշոր են։
Ացտեկները Մեքսիկայում կակաոյի դառն ըմպելիքը համեմում էին պղպեղով եւ վանիլով։ Մեքսիկայի նվաճումից հետո կակաոն Եվրոպա է բերել իսպանացի Կորտեսը։ 17-րդ դարից բույսը մշակվում է աշխարհի արեւադարձային գոտիներում։ Առաջին շոկոլադե սալիկներն արտադրել են 19-րդ դարի կեսերին, երբ Հոլանդիայում սովորեցին ստանալ կակաոյի յուղը։ Լավագույնն է համարվում շվեյցարական Barry Callebaut կոնցեռնի Acticoa տեսակի շոկոլադը։ Շոկոլադի հումքի հիմնական արտահանողներն Արեւմտյան Աֆրիկայի երկրներն են։ Հավաքելուց հետո սերմերն արտահանվում են ֆերմենտացված, չորացված վիճակում, վերջնական մշակումը կատարվում է գործարանային պայմաններում։ Կակաոյի յուղն ու փոշին օգտագործում են շոկոլադի արտադրության եւ խոհարարության մեջ։ Իտալացիներն եւ իսպանացիները խառնում են կակաոյի փոշին սոխի, սխտորի, լոլիկի հետ, համեմում են ձկնային եւ մսային ուտեստները։
Կակաոյից պատրաստում են դեղահաբեր, բժշկական մոմիկներ, գեղարարական միջոցներ։ Բժշկության մեջ կակաոյի յուղն օգտագործվում է 1710 թվականից։
Կակաոյի պտուղները նման են նարնջի, բաղկացած են հինգ պարկիկից, յուրաքանչյուրը ունի մի քանի սերմ։ Սերմի արտաքին մասը դառն է, միջուկը՝ քաղցր, այն կարելի է պատրաստել այնպես, ինչպես սուրճը, կամ պարզապես ծամել։ Եվրոպացիներն օգտագործում են կոլայի սերմերը շոկոլադի արտադրության մեջ, պատրաստում են հանրահայտ կոկա եւ պեպսի ըմպելիքները։
Կակաոն պարունակում է տեոբրոմին, մարիխուանային բնորոշ ֆինիլալկիլամին եւ կոֆեին։ Ի տարբերություն սուրճի, կակաոյի ըմպելիքը կախվածություն չի առաջացնում, դրա ազդեցության ժամանակը 3-4 ժամ է։ Կակաոն ավելի սննդարար է, կաթի հետ եւ առանց շաքարի պատրաստված՝ 100 մլ կակաոյի ըմպելիքը պարունակում է 65 կկալ, նույն քանակի սուրճը՝ 35 կկալ։
Ճնշման անկման, դեպրեսիայի, գլխացավի դեպքում օգտակար է առավոտյան խմել մեկ գավաթ կակաո, իսկ օրվա ընթացքում ուտել 20 գրամ դառը շոկոլադ։ Շոկոլադն ուտելու համար հարմար է ժամը 17:00-ն, երբ ինսուլինի պարունակությունն արյան մեջ բարձրանում է։ Շոկոլադը պարունակում է «ֆենամին», որը ներշնչում է սիրահարվածության պատրանք։ Միջնադարում շոկոլադը համարվել է աֆրոդիզիակ։
Կակաոյի ըմպելիքն առաջացնում է ուրախության, երջանկության եւ նույնիսկ սիրո զգացում։ Սերոտինի պահանջն ավելի մեծ է կանանց մոտ, որը բավարարելու համար հաճախ չարաշահում են շոկոլադը, բանանը, սուրճը, դա պատճառ է հանդիսանում սերոտոնինի անվերահսկելի բարձրացմանը արյան մեջ եւ առաջացնում է գիստամինային ալերգիկ ռեակցիա։ Կարեւոր է իմանալ, որ նշված մթերքները պարունակում են տիրամին, որը թունավոր նյութ է։ Ալերգիայի կամ սննդային թունավորման դեպքում պահանջվում է երկարատեւ բուժում։ Նշված բացասական ազդեցությունն ուժեղացնում է գինին։ Կակաոն պարունակում է կալիում, մագնիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, տանին, ճարպեր, ածխաջրեր, սպիտակուց, կենսաբանորեն ակտիվ P խմբի վիտամիններ, չհագեցած ճարպային թթուներ։ Պղնձի պարունակությամբ (4,5 մգ 100 գրամի մեջ) կակաոյի փոշին զիջում է միայն ձողաձկան լյարդին։ Պղինձը կարեւորագույն դեր է կատարում յոդի յուրացման գործընթացում, որը կարեւորում է կակաոյի օգտագործումը Հայաստանի՝ յոդով ոչ հարուստ բնակլիմայական պայմաններում։
Հիպերտերիոզի, թունավոր խպիպի դեպքում օրգանիզմից հեռացվում են կալցիումը եւ կալիումը, խորհուրդ է տրվում լրացնել այն կակաոյով։ Կակաոյի փոշու մեջ կալիումի պարունակությունը (1,7 գրամ 100 գրամի մեջ) զիջում է միայն թեյին (2,5) գրամ, օրգանիզմի օրվա պահանջարկը 1,5-2 գրամ է։ Կակաոյի փոշու մեջ բարձր է նաեւ երկաթի պարունակությունը, 20 գրամ կակաոյի փոշին կհագեցնի օրգանիզմի պահանջարկի 10%-ը։ Առանձնապես կարեւորվում է կակաոյի հակաօքսիդանտ հատկությունը։ Բազմաթիվ հետազոտությունների միջոցով ապացուցվել է, որ կակաոն եւ դառը շոկոլադը չափավոր օգտագործման դեպքում կանխում են ուռուցքների առաջացումը, պահպանում մաշկը վաղաժամ ծերացումից, օգտակար են ինֆարկտ տարած հիվանդներին, պահպանում են ատամները կարիեսից, լավացնում հիշողությունը։ Բազմաթիվ գիտնականներ պնդում են, որ կակաոն հեռացնում է օրգանիզմից «վատ» խոլեստերինը։ Կակաոն լայնորեն օգտագործվում է նաեւ ժողովրդական բժշկության մեջ։
Հազի եւ հարբուխի դեմ
Խառնեք 100 գրամ կարագը, 50 մլ (նախօրոք սառնարանի մեջ պահված) հալվեի հյութը, 30 գրամ կակաոյի փոշին։ Տաքացրեք 5 րոպե թույլ ջրային բաղնիքի վրա։ Հովանալուց հետո գոլ վիճակում ավելացրեք 50 գրամ մեղր։ Օգտագործեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ, օրը 2-3 անգամ` մեկական ճաշի գդալով։
Թութք
Ցավոտ տեղին կակաոյի յուղով դեղաթրջոց դրեք, պահեք 10-15 րոպե, կրկնեք մինչեւ վիճակի բարելավումը։
Ստամոքսի խոց
Խառնեք 1 թարմ հում ձուն 50 գրամ կարագի, 40 գրամ մեղրի, 40 գրամ կակաոյի փոշու հետ, օգտագործեք սնունդ ընդունելուց առաջ, օրը` 2-3 անգամ, մեկական ճաշի գդալ։ Օգտագործեք երկու շաբաթ, 14 օր հետո կրկնեք։
Կազդուրող ըմպելիք
Խառնեք 1-ական ճ/գ կակաոյի փոշին, մեղրը եւ խոզի մաքուր ճարպը, ավելացրեք 1 թ/գ հալվեի հյութ։ Բաժանեք 2 մասի, խմեք տաք կաթի հետ, որից հետո 2 ժամ ոչինչ չուտեք եւ չխմեք։ Օգտակար է նաեւ կրծքահեղձուկով (ստենոկարդիա) հիվանդների համար։
Մազերի ամրապնդման եւ փայլի համար
Խառնեք 2 ճ/գ կակաոյի փոշին 1 թ/գ կոնյակի հետ, մինչեւ համասեռ խյուս ստացվի։ Ներմերսեք գլխամաշկի մեջ, մազերը փաթաթեք պոլիէթիլենային թաղանթով, պահեք 20-30 րոպե։
Երիտասարդացնող դիմակ
Խառնեք 1 ճ/գ կակաոյի փոշին կեսական թ/գ քրքումի, դարչինի եւ ձիթապտղի յուղի հետ։ Քսեք դեմքի մաշկին եւ պարանոցին՝ թեթեւակի մերսելով։ Պահեք 15-20 րոպե, լվացեք տաք ջրով։ Մաշկը դառնում է հարթ եւ առաձգական։
Բնական ներկանյութ մազերի համար
Խառնել 1ճ/գ հինան, 1 ճ/գ փոքր քանակության ջրի մեջ կակղեցրած կակաոյի փոշին, 1 գլանակի չափով ծխախոտաբույսը, 5 հատ փոշիացրած մեխակը, 1ճ/գ կտրված (թթվեցրած) կաթը, 5 մլ A վիտամինի յուղային լուծույթը, 1 ձվի դեղնուցը, 1 ճ/գ ձեթը։
Եթե խառնուրդը խիտ ստացվի, ապա բացեք այն մի փոքր ջրով։ Տաքացրեք թույլ ջրային բաղնիքի վրա։ Քսեք մաքուր մազերին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, փաթաթեք սրբիչով։ 1,5-2 ժամ հետո զգուշորեն սանրեք մազերը եւ լվացեք օճառահեղուկով։
Պետք է իմանալ, որ մազերի սպիտակելու պատճառը մելանին պիգմենտն արտադրող բջիջների (մելանոցիդների) աշխատանքի խանգարման արդյունք է։ Առաջարկվող բնական ներկանյութը պարունակում է մելանին։
Հայմորիտ
Խառնեք 30 գրամ չիչխանի յուղը, 20 գրամ վաղենակի (կալենդուլա) հյութը, 10 գրամ մեղրը եւ 5 գրամ ակնամոմը (պրոպոլիս)։ Ջրային բաղնիքի վրա տաքացրեք 15 գրամ կակաոյի յուղը եւ ավելացրեք ստացված խառնուրդին։ Բամբակը թաթախեք խառնուրդի մեջ եւ պահեք 20 րոպե քթանցքների մեջ։
Կակաոյի օղի
400 գրամ կակաոն 2 շաբաթ թրմեք 600 գրամ սպիրտի մեջ, քամեք եւ լցրեք 3 լիտրանոց ապակե տարայի մեջ, ավելացրեք 800 գրամ ջուր, 230 գրամ շաքար, 7 գրամ դարչին, 4 գրամ վանիլ։ Տարայի բերանը կապեք թանզիֆով։ Կրկին 2 շաբաթ թողեք արեւին։ Քամեք, լցրեք շշերի մեջ։
Ի դեպ՝ հուլիսի 11-ը հայտարարված է Շոկոլադի միջազգային օր։
Կարդացեք նաև
Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...
Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...
Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...
Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...
Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...
Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...
Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...
Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...
Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...
Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...
Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...
Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...
Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...
Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...
Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն